Սյունիք մարզի Տաթև համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Տաթև համայնքը գտնվում է Կապանից 60 կմ, իսկ Գորիս քաղաքից՝ 36 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 1050 բնակիչ, իսկ տնային տնտեսությունների թիվը 240 է: Համայնքի հողերն են. վարելահողեր` 408 հա, խոտհարքեր` 280 հա, արոտ` 2296 հա, այլ հողատեսք` 2232 հա, տնամերձեր՝ 166 հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր` 12 հա, անտառային հողեր` 2183 հա, որից անտառածածկ` 1206 հա: