Տավուշի մարզի Աչաջուր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Աչաջուր  համայնքը գտնվում է Տավուշի մարզի հյուսիսարևելյան մասում, բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 750 մ: Հեռավորությունը  Իջևանից` 18 կմ, Երևանից` 151 կմ, պետական սահմանից` 8 կմ: Ներկայիս գյուղը հիմվնել է 17-րդ դարի վերջում և 18-րդ դարի սկզբում, հիմնականում ղարաբաղցիների վերաբնակեցման արդյունքում: Համայնքում կա 4573 բնակիչ, տարածքը` 29,5 կմ2 : Ընդամենը հողեր կազմում են 4494 հա, որից 1406 հա՝ վարելահողեր, 821 հա` խոտհարք, 1726 հա` տնամերձ: Համայնքն ունի դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, մարզադաշտ, մարզադպրոց և փոստի բաժանմունք: