Տավուշի մարզի Աղավնավանք համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Աղավնավանք համայնքը գտնվում է Երևանից մոտ 119 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 30 կմ հեռավորության վրա: Հիմնականում բնակեցված է փախստականներով: Համայնքի բնակչությունը կազմում է մոտ 450 մարդ, իսկ տնային տնտեսությունների թիվը 130 է: Համայնքն ունի 102 հա վարելահողեր, 2027 հա՝ արոտավայրեր, այլ հողատեսքեր՝ մոտ 4000 հա: