Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Այգեհովիտ համայնքը գտնվում է Տավուշի մարզի հյուսիսային սահմանում: Հեռավորությունը Երևանից 156 կմ է, մարզկենտրոնից՝ 23 կմ, պետական սահմանից՝ 2 կմ: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 760 մ: Համայնքն ունի  2110 հա տարածք, որից 200 հա՝ արոտներ, 895 հա՝ վարելահող, 146 հա՝ այգիներ, 83 հա՝ անտառներ: Չնայած հողատարածքների մեծ քանակին՝ մշակվում է մոտ 300 հա, մնացած հողատարածքների մեծ մասը չի մշակվում սահմանամերձ լինելու պատճառով: Բնակչությունը 3600 մարդ: Համայնքի կլիման շատ բարենպաստ է հողագործության համար:

Համայնքն ունի դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մարզադաշտ, մարզադպրոց,փոստի բաժանմունք: