Տավուշի մարզի Բերդավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Բերդավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 189 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 62 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը կազմում է մոտ 3289 մարդ, իսկ տնային տնտեսությունների թիվը 900 է: Համայնքի տարածքը  կազմում է 3970 հա, որից 1513 հա՝ արոտներ, 1431 հա՝ վարելահողեր, մնացածը՝ այլ նշանակության հողեր: