Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Դեբեդավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 225 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 85 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը կազմում է մոտ 638 մարդ, իսկ տնային տնտեսությունների թիվը 264 է: Համայնքի տարածքը  կազմում է 786.81 հա, որից 340 հա՝ արոտներ, 273.2 հա՝ վարելահողեր, 141.3 հա՝ այգիներ: