Տավուշի մարզի Հաղթանակ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Հաղթանակ համայնքը գտնվում է Երևանից մոտ 203 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 70 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը կազմում է մոտ 1226 մարդ, իսկ տնային տնտեսությունների թիվը 419 է: Համայնքի տարածքը  կազմում է  1660 հա, որից 442 հա` արոտներ, 722 հա` վարելահողեր, մնացածը ՝ այլ նշանակության հողեր: