Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Լուսաձոր համայնքը գտնվում է Երևանից մոտ 143 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 10 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը կազմում է մոտ 700 մարդ, իսկ տնային տնտեսությունների թիվը 220 է: Համայնքի տարածքը  կազմում է 3889 հա, որից 1318 հա՝ արոտներ, 148 հա՝ վարելահողեր, մնացածը՝ այլ նշանակության: