Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Նոյեմբերյան համայնքը գտնվում է Երևանից մոտ 185 կմ, իսկ Թբիլիսիից` 98 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 5560 է: Համայնքի վարչական տարածքը 4009 հա է, որից վարելահողեր՝ 938 հա, բազմամյա տնկարկներ՝ 155 հա, խոտհարքեր՝ 247 հա, արոտավայրեր՝ 997 հա, այլ հողատեսքեր՝ 173 հա: Նոյեմբերյանը գտնվում է թույլ խոնավ մերձարևադարձային գոտում և կրում է լեռնաանտառային գոտուն հատուկ կլիմայի գծեր՝ չափավոր ցուրտ ու խոնավ ձմեռ և տաք ու շոգ, համեմատաբար խոնավ ամառ:Միջին տարեկան ջերմաստիճանը 10,4 C է: Արևափայլի տարեկան տևողությունը հասնում է շուրջ 2100 ժամի:  Գարունը կարճատև է, բուռն անձրևային, ամառը երկարատև է, համեմատաբար զով, շրջակա անտառները մշտապես թարմ օդ են մատակարարում քաղաքին: Տևական ու մեղմ է նաև աշունը: Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 541 մմ: