Տավուշի մարզի Պտղավան համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Պտղավան համայնքը գտնվում է Երևանից մոտ 206 կմ,  մարզկենտրոնից՝ 73 կմ հեռավորության վրա, իսկ վրացական սահմանակետից հեռավորությունն ընդամենը 1 կմ է: Համայնքի բնակչությունը կազմում է մոտ 890 մարդ, իսկ տնային տնտեսությունների թիվը 307 է: Համայնքի տարածքը  կազմում է 570.56 հա, որից 28 հա արոտներ են, 273 հա՝ վարելահողեր, 80 հա՝ պտղատու այգիներ, մնացածը՝ խոտհարքեր և անտառներ: