Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արենի համայնքը գտնվում է Երևանից մոտ 110 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 10 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 2000 է, տնային տնտեսությունների թիվը՝ 520: Համայնքի գյուղատնտեսական հողերը կազմում են    3903 հա, որից վարելահող`  167 հա, բազմամյա տնկարկներ` 132 հա, այդ թվում` պտղատու այգի՝ 18 հա, խաղողի այգի` 114 հա, խոտհարք` 29 հա, արոտ` 1168 հա, այլ հողատեսքեր` 2408 հա: