Վայոց Ձորի մարզի Արին համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Արին համայնքը գտնվում է Երևանից մոտ 145 կմ, իսկ մարզկենտրոնից` 20 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը ներկայում կազմում է 275 մարդ, տնային տնտեսությունների թիվը 65 է: Համայնքի վարչական տարածքը 3669 հա է, որից վարելահող`  337 հա, արոտավայր` 845 հա, պատմական նշանակության` 41.1 հա, գետեր` 1.1 հա, ջրամբար` 102 հա, այլ հողատարածք` 2249 հա: Համայնքի բարձրությունը ծովի մակարդակից 1450 մետր է: Համայնքում աշունը երկարատև է, իսկ ձմեռը՝ ցուրտ ու քամոտ,որը տևում է 3.5-4 ամիս: