Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Եղեգնաձոր համայնքը գտնվում է Երևանից մոտ 120 կմ հեռավորության վրա: Հանդիսանում է Վայոց Ձորի մարզկենտրոնը: Համայնքի բնակչությունը 8178 է: Համայնքը գտնվում է ծովի մակարդակից 1240 մ բարձրության վրա, տարեկան տեղումների քանակը` 400 մմ: Համայնքի վարչական տարածքը 2642 հա է, այդ թվում` տնամերձի ֆոնդը՝ 200 հա, արտադրական նշանակության հողերը՝ 25 հա, գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1777 հա, հանգստի գոտիները՝ 12 հա: Բնակավայրի տարածքը 450 հա է։