Վայոց Ձոր մարզի Հերհեր համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Հերհեր համայնքը գտնվում է Երևանից մոտ 153 կմ, իսկ մարզկենտրոնից` 35 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը ներկայում կազմում է 857 մարդ: Առկա է 260 տնտեսություն: Ընդամենը տարածք՝ 14.688 հա: Համայնքի  վարչական տարածքը 4460 հա, որից վարելահող` 612 հա, պտղատու այգիներ` 28 հա, խոտհարք` 91 հա,արոտ` 789 հա,տնամերձ` 122 հա այլ նշանակության` 2818 հա, ինչպես նաև մարզպետարանի կողմից տրամադրվել է 10.228  հա արոտավայր: Համայնքի բարձրությունը ծովի մակարդակից` 1650 մետր է: