Վայոց Ձոր մարզի Ջերմուկ համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Ջերմուկ համայնքը գտնվում է Երևանից մոտ 170 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 42 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 7500 է: Համայնքի վարչական տարածքը 5500 հա է, այդ թվում տնամերձի ֆոնդը` 85 հա, արտադրական նշանակության հողերը՝ 24.81 հա, հանգստի գոտիները՝ 8 հա, իսկ բուն քաղաքի տարածքը՝ 645 հա է: Համայնքի բարձրությունը ծովի մակարդակից 2080 մետր է, տարեկան տեղումների քանակը` 450 մմ: Հայտնի է իր կազդուրիչ հանքային ջրերով, որոնք դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունյաց իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Վերջին ժամանակնրում համայնքը սկսել է միջազգային ճանաչում ձեռք բերել նաև  շնորհիվ այստեղ պարբերաբար անցկացվող շախմատային միջազգային մրցաշարերի, ինչպես նաև 2007թ. կառուցված ճոպանուղու և դահուկային սահուղիների: Համայնքի տարածքում հանքային հանածոներից կան` շինարարական քար (ֆելզիտ, գրանիտ), ապակու հումք, գրավյա։