Վայոց Ձոր մարզի Մալիշկա համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Մալիշկա համայնքը գտնվում է Երևանից մոտ 127 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 7 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակիչների թիվը 5315 է, տնային տնտեսությունների թիվը՝ 1750: Համայնքի ընդհանուր տարածքը 8330 հա է, որից վարելահող` 473 հա, տնամերձեր՝ 232 հա, այգիներ՝ 214 հա, խոտհարքեր՝ 68 հա, այլ հողատեսքեր՝ 7252 հա: