Վայոց Ձոր մարզի Վայք համայնքի տնտեսական քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ

Վայք համայնքը գտնվում է Երևանից մոտ 140 կմ, իսկ մարզկենտրոնից 16 կմ հեռավորության վրա: Համայնքի բնակչությունը 6594 է: Համայնքի վարչական տարածքը 447 հա է, այդ թվում տնամերձի ֆոնդը՝ 85 հա, արտադրական նշանակության հողերը` 25 հա, հանգստի գոտիները` 8 հա: Համայնքի բարձրությունը ծովի մակարդակից 1200-1300 մետր է, տարեկան տեղումների քանակը` 450 մմ: Կլիման չոր ցամաքային է, չափավոր ցուրտ ձմեռով և տաք ամառով: Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև: Գարունը տաք է, համեմատաբար երկարատև: Ամառը երկարտև է, շոգ, չոր, գերակշռում են հաստատուն պարզ եղանակները: Աշունը երկարատև է, գերակշռում են տաք, քիչ ամպամած օրերը: Համայնքի տարածքում հանքային հանածոներից կան` շինարարական քար (ֆելզիտ, գրանիտ), ապակու հումք, գրավյա: Համայնքի մոտակայքում կան ոսկու, բազալտի և արճճի հանքավայրեր: